Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Կարևորը հեծանիվն է ու ձվածեղը

Կարևորը հեծանիվն է ու ձվածեղը
17.01.2025 | 12:16

Փաշինյան Նիկոլն ասաց, որ «չի կարող երկրի վարչապետը փողոցներում հեծանիվ քշել, ձվածեղ անել և լինել ավտորիտար կամ բռնապետական»:

Փաստորեն, վերջապես բացահայտվեցին բռնապետ լինելու անհրաժեշտ չափորոշիչները:

Հետայսու` բռնապետները չպետք է փողոցներում հեծանիվ քշեն և ձվածեղ պատրաստեն: Իսկ, թե երկրում ինչ մթնոլորտ է, ինչպես են կարևորագույն որոշումներն ընդունվում, քանի քաղբանտարկյալ կա կամ ինչպիսին է արդարադատությունը կարևոր չէ:

Կարևորը հեծանիվն է ու ձվածեղը:

Հա, մեկ էլ`դե ծափ տվեք, արա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2418

Մեկնաբանություններ